Սատիկը ապաքինվել է կորոնավիրուսից։

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Իմ անունը Սաթենիկ է,  ես ապրում եմ Հայաստանում և ես ուզում եմ ձեզ պատմել Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով  իմ բժշկության մասին։

Իմ հիվանդության պատմությունը սկսվեց 2019 թ-ին, երբ արդեն երկրում տարածվել էր Կորոնավիրուսի վարակը։ Ես նույնպես վարակվեցի։ Թեեւ տանն էի բուժվում, բայց հիվանդությունը ծանր էի տանում։ Շուտով բժշկվեցի իհարկե, բայց  առողջ ու առույգ չէի զգում։ Նյարդերիս հետ ինչ որ մի բան այն չէր։ Դժվարացավ քայլելս։ 2020թ-ի քառօրյա պատերազմը, որի ժամանակ մեր ընտանիքը կորուստ ունեցավ, ավելի ծանրացրեց ոտքերիս վիճակը։ Բացի այդ, մարմնիս կեսից ավելին թմրեց։ Չէի զգում նույնիսկ, երբ ասեղով ծակծկում էի։ Որոշ ժամանակ անց ողնաշարիս հատվածում սկսեցին ծանր ցավերը։ Լինում էին դեպքեր, երբ ցավից գոռում էի։ Սկսեցի ձեռնափայտով քայլել։

Դիմեցի բժիշկների օգնությանը, ամենատարբեր հետազոտությունների ենթարկվեցի, որը տեւեց մի քանի տարի, սակայն ոչինչ չհայտնաբերվեց։ Բժիշկները նույն բանն էին ասում՝ ոչ մի լուրջ բան չկա,  որ ես շատ առողջ կին եմ։ Միայն մի նյարդաբան այդ նույն հետազոտությունների ժապավենները ստուգելիս ասաց, որ փոքր ուղեղիկի ատրոֆիա է սկսվել ինձ մոտ,  որը անբուժելի է։ ես շատ անհավանան բան համարեցի այդ դիագնոզը։ Քանի որ ըստ այդ հիվանդության՝ ցավեր երբեք չ լինում։

Արդեն երեք տարի է ես այլեւս բժիշկներին չեմ դիմում։ Հույսս միայն ՏԵՐՈՋ վրա դրեցի, թեեւ

ամբողջ հետազոտությունների ընթացքում անդադար աղոթել եմ ու ավելի քան վստահ էի, որ բուժվելու եմ։

Մի օր լսում էի Կյանքի Խոսք եկեղեցու կողմից Երեւան հրավիրված հանրահայտ Ավետարանիչ Դոկտոր Դեյվիդ Յոնգի Չոյի քարոզը։ Նա մի զարմանալի պատմություն պատմեց մի հիվանդ կնոջ մասին, որը տառապում էր քաղցկեղով։ Այդ կինն իր ամուսնու հետ միշտ ներկա է եղել Յոնգի Չոյի քարոզներին ու ամեն անգամ ամուսինը խնդրել է հովվին՝ աղոթել կնոջ համար։ Հերթական հավաքներից մեկում ավետարանիչը աղոթքի խնդրանքների մեջ տեսնում է արդեն երկար ժամանակ ձգվող ծանոթ խնդրանքը ու մի փոքր սրտնեղած մոտենում է հիվանդ կնոջ ամուսնուն ու տեսնելով, որ կինը ներկա չէ,  քանի որ հիվանդությունը հասել էր չորրորդ աստիճանին, Ավետարանիչը հիվանդի ամուսնուն խորհուրդ է տալիս, որ կինը 10 000 անգամ գրի՝ <Նրա վերքերով ես բժշկված եմ> Աստվածաշնչյան խոսքերը։

Մի քանի ամիս անց ամուսինը ցույց է տալիս հովիվին կնոջ գրածները։ Յոնգի Չոն նույն օրը ամուսինների հետ այցելում է կնոջը բուժող բժշկին։ Երկար հետազոտելուց հետո բժիշկը շփոթված ու զարմացած հայտնում է նրանց, որ քաղցկեղ գոյություն չունի ու կարծես գոյություն չի էլ ունեցել։

Այս զարմանալի պատմությունը անմիջապես դիպավ իմ սրտին։ Ես որոշեցի նույնը փորձել իմ հիվանդության համար։  Մեծ երկյուղածությամբ ու հավատով ես  սկսեցի գրել։ Ամեն օր գրում էի 40 տող, որի ընթացքում աղոթում էի Տիրոջը։ Բացի այդ ես սկսեցի իմ անշարժ վիճակից դուրս գալու հնարք փնտրել, մարմինս մարզում էի տնային աշխատանքներ կատարելով։

10 000 անգամ այս Սուրբ տողերը գրելու համար ինձնից վեց ամիս պահանջվեց։ Հավատացնում եմ, որ մեծ սիրով ու ակնկալիքով եմ վերաբերվել իմ որոշմանը։ Էնպիսի զգացողություն ունեի, որ Հիսուսը դիտում է ինձ ու զգուշանում էի, որ անփույթ ձեռագրով չգրեմ, թեեւ ամենասկզբում մի տեսակ մեխանիկորեն էի գրում։

Ամբողջ ընտանիքս ինձ համար աղոթում էր։

Առողջությունս միանգամից չտրվեց, այլ աստիճանաբար։

Փառք Տիրոջը, այսօր՝ 8 ամիս անց, ես ինձ շատ լավ եմ զգում։ Գրեթե սահուն քայլում եմ, մեջքիս ցավերն ու մարմնիս թմրածությունն անցել են։ Վստահ եմ, որ Աստծո, իմ ՏԵՐ ու Փրկիչ Հիսուսի կողմից ինձ տրված զորությամբ եւ հավատքով ես բժշկված եմ։

Շնորհակալ եմ Հայրս, Քո անսահման զորության ու ողորմության համար🙏Փառք Հորը, Որդուն ե Սուրբ Հոգուն

Սաթենիկ Կիրակոսյան